Կադիրովը չեչեն օլիմպիականներին Mercedes ջիփեր է նվիրել
СПОРТՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը 6 չեչեն մարզիկի նվիրել է մեկական Mercedes ջիփ մեքենա, ինչի մասին նա գրել է Instagram-ի իր էջում:
Ինչպես նշում է meduza.io-ն, մեքենաները ստացել են Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին մասնակցած 4 մարզիկներ, ինչպես նաև 2 մարմնամարզիկ, ովքեր զրկվել են Բրազիլիա մեկնելու հնարավորությունից ազգային հավաքականի որակազրկման պատճառով:
Բացի դրանից՝ Կադիրովը բոլոր 6 մարզիկներին շնորհել է «Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեդալներ:
«Մեր տղերքը լարված նախապատրաստվել էին Օլիմպիադային, բայց նրանց չհաջողվեց հասնել հաղթական պատվանդանին: Այնուհանդերձ, նրանք մեզ համար հաղթողներ են»,- նշել է Կադիրովը՝ հույս հայտնելով, որ «գլխավոր օլիմպիական նվաճումները դեռևս առջևում են»:

1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Что если 102-я российская военная база выйдет из Армении?
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?



