Օբամայի ինքնաթիռին մոռացել են մոտեցնել սանդուղք
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահի ինքնաթիռին Չինաստանի օդանավակայանում մոռացել են մոտեցնել սանդուղք, ինչի արդյունքում Օբաման ստիպված է եղել օգտվել պահեստային ելքից, ինչպես նաև մոռացել են փռել կարմիր ուղեգորգ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Բացի այդ՝ օդանավակայանում տեղի է ունեցել վեճ Օբամայի օգնականի և չինացի ներկայացուցչի միջև, ով պահանջել է, որ Օբամայի հետ ճամփորդող լրագրողները չլուսաբանեն տեղի ունեցած դեպքը:
Դրանից հետո Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ինքը կսահմանի կանոններ իր առաջնորդի համար: «Սա մեր երկիրն է: Մեր օդանավակայանն է»,- ի պատասխան՝ ասել է չինացի պաշտոնյան:
Բացի այդ՝ Չինաստանի ներկայացուցիչը փակել է ազգային անվտանգության հարցերով Օբամայի խորհրդական Սյուզան Ռայսի ճանապարհը:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



