Վթար Ջրառատ-Մեծամոր գյուղերի խաչմերուկում
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 4-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ-Մեծամոր գյուղերի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E class» մակնիշի 34 FP 404 պ/հ (վարորդ Վ. Գ.) եւ «ВАЗ-2101» մակնիշի 88 OQ 045 պ/հ (վարորդ Ա. Հ.):
Փրկարարները «ВАЗ-2101» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղեւոր՝ 1990 թ. ծնված Ա. Ա.-ին, ով հոսպիտալացվել է Վաղարշապատ քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենաները հոսանքազրկվել են եւ փակվել են գազի բալոնների փականները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



