Պուտին-Օլանդ հանդիպումը մեկնարկել է
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ «G20»-ի շրջանակում մեկնարկել է Չինաստանի Հանչժոու քաղաքում: Այս մասին հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից անմիջապես հետո Վլադիմիր Պուտինը զրույց կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նշվում է, որ եվրոպացի առաջնորդների հետ քննարկումների հիմնական առարկան Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակն է լինելու:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «G20»-ի շրջանակում առանձին է հանդիպելուԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Օլանդը Պուտինի հետ կքննարկի «քաղաքական խնդիրների տնտեսական հետևանքները»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



