10 բան, որ նախկինում անպարկեշտ էր համարվում
ЛАЙФՎարվեցողության կանոնները, բազմաթիվ երևույթներ տարբեր ժամանակներում ընկալվել են տարբեր կերպ: Այն, ինչ այժմ շատ սովորական է և ընդունելի, նախկինում եղել է անպարկեշտ և արժանացել պարսավանքի: Եվ հակառակը, այժմ չխրախուսվող շատ բաներ նախկինում հարգի էին:
- 19-րդ դարում ընդունելության ժամանակ եթե տղամարդը նույն կնոջ հետ երեք անգամից շատ էր պարում, անպարկեշտություն էր: Համաձայն կանոնների` երկրորդ պարից հետո ասպետը պարտավոր էր հայտարարել նշանադրության մասին:
- ԱՄՆ-ում ընդունված չէր հայելու մեջ նայել կամ դիմահարդարումն ուղղել ուրիշների ներկայությամբ:
- Նախկինում ձեռնոցը համարվում էր «տնային» պարագա: Հակառակ այն բանին, որ ձեռնոցը խիստ կիրառելի էր, այն մարդկանց մեջ կրելն անթույլատրելի էր համարվում:
- 20-րդ դարի 20-ականներին Ռուսաստանի դպրոցներում ճիշտ գրելն անպարկեշտ էր համարվում: Ուղղագրության համար կարող էին անգամ «գործ տալ»:
- Անգլիայում հանրային վայրում` մարդկանց աչքի առջև ձեռագործ անելն անթույլատրելի էր, կարուձևը՝ ընդունված: Հետաքրքրական է, որ այսօր այդ երկրում կարուձևով են տարված հիմնականում տղամարդիկ:
- Ռուսաստանում 19-րդ դարից մինչև 20-րդ դարերի սկիզբը հողատարածքը պետք է լիներ ոչ պակաս, քան 140 – 12 հա: Դրանից պակաս հողատարածք գնելն անպարկեշտ էր համարվում:
- Ռուս բոյարներն անթույլատրելի էին համարում խոսել մեկի հետ, ով իրենց առջև կիսաշրջված էր կանգնած: Ընդունված չէր նաև ուշադիր զննել սենյակ մտնողներին, դա կարող էր հյուրին վատ վիճակի մեջ դնել:
- Թայլանդում որևէ մեկի ուսին թփթփացնելը կամ գլխին դիպչելը զրուցելու ժամանակ համարվում է քնքշանք, այդ ամենն այլոց ներկայությամբ՝ անպարկեշտություն:
- Ճապոնիայում թեյախմության ժամանակ բոլորը պարտավոր են նստել իրենց ծնկների վրա: Ոտքերը խաչել կամ մեկնել հյուրերից մեկի, առավել ևս՝ տանտիրոջ ուղղությամբ, ոչ միայն անպարկեշտ է, այլև՝ անթույլատրելի:
- Երկար ժամանակ Բուլղարիայում տղամարդկանց համար ամոթ էր մեկուկես լիտրից պակաս գինի խմելը: Քանի որ գինին Բուլղարիայում թանկ չէր, դրա չափավոր օգտագործումն ընդունված էր համարել անհյուրընկալ պահվածք:
1
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
2
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
3
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
4
Доказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже
...
5
Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»



