Ձորաղբյուրի պահածոների գործարանի հրդեհը բռնկվել էր չշահագործվող պահեստում
ОБЩЕСТВОՁորաղբյուրի պահածոների գործարանի հրդեհը բռնկվել էր չշահագործվող պահեստում, ինչի հետևանքով այրվել է մոտ 200 քառ.մ կենցաղային աղբ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշվ ած է. «Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի պահածոների գործարանում:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Արտաշես» ՍՊԸ-ին պատկանող պահածոների գործարանի չշահագործվող պահեստում այրվում է կենցաղային աղբ (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է 14.06-ին, մարվել՝ 14.13-ին»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



