Բակո Սահակյանը ողջունել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի անցկացումն Արցախում
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին՝ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը ողջունել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի անցկացումն Արցախում եւ ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու կարեւորագույն դերակատարությունն ազգային պետականության ստեղծման, կայացման եւ զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման, հայ ազգային ինքնության եւ արժեքների պահպանման գործում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



