Սիրիական Տարտուս քաղաքում ահաբեկչությունների հետեւանքով զոհվածների մեջ հայեր չկան
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի Տարտուս քաղաքում իրականացված ահաբեկչությունների հետեւանքով զոհվածների մեջ հայեր չկան: Այս մասին տեղեկացնում է «Արեւելք»-ը:
Հաղորդվում է, որ քաղաքն այժմ անցել է իր բնականոն ընթացքին: Պայթյունները որոտացել են քաղաքից բավականին հեռու գտնվող հիմնական մայրուղու` Արզունա կամրջի տակ:
Պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 40-ի, իսկ վիրավորները մոտ 50-ն են: Պայթյուններ են որոտացել նաեւ Հասաքեի, Դամասկոսի եւ Հոմսի որոշ հատվածներում: Տարտուսի պայթյունների համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



