Հոլանդական ոստիկանությունը 42-ամյա թուրքի է ձերբակալել՝ սպառնալիքների կասկածանքով
МЕЖДУНАРОДНОЕՀոլանդական ոստիկանությունը 42-ամյա թուրքի է ձերբակալել՝ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետ կապված սպառնալիքների կասկածանքով, որը Նիդեռլանդների թուրքական համայնքում լարվածություն է առաջացրել: Այս մասին գրում է Reuters-ը:
Ձերբակալվածը՝ թուրքական ծագումով Հոլանդիայի քաղաքացի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցներից է: Նրան կասկածում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մեջ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու համար:
Ոստիկանության հայտարարությունում նշվում է, որ նմանատիպ 150 բողոքի շուրջ հետաքննություն է տարվում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն ոստիկանությունում չեն բացառում նոր ձերբակալությունների հնարավորությունը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



