Քլոե Քարդաշյանը վայելում է հանգիստը իր նոր սիրեցյալի հետ
ФОТОԼուրեր են պտտվում, որ Քլոե Քարդաշյանը հանդիպում է բասկետբոլիստ Թրիսթան Թոմսոնի հետ: Ռեալիթի աստղը կարծես թե հաստատում է այդ լուրերը, քանի որ նրան և իր 25-ամյա սիրելիին տեսել են Մեքսիկայում՝ հիդրոցիկլ վարելիս:
32-ամյա Քլոեն կրում էր կարմիր ընդգծող գեղեցիկ լողազգեստ:
Իսկ շաբաթ օրը Քլոեին և նրա բասկետբոլիստ ընկերոջը տեսել էին միասին հանգստյան կենտրոնում, որտեղ Թրիսթանը բռնել էր Քլոեի ձեռքը և ուղեկցում էր ամբոխի միջով անցնելիս:
Զույգին նաև նկատել են Բեվերլի Հիլզում նույն օրը, երբ նրանք մասնավոր ինքնաթիռով գնացել են Մեքսիկա:
Դեռ պարզ չէ, թե ինչքան ժամանակ են հանդիպում Քլոեն և Թրիսթանը, սակայն աստղերին մոտ կանգնած աղբյուրն ասել է People ամսագրին, որ նրանք հավանում են միմյանց և սիրում են իրար հետ ժամանակ անց կացնել:
Հիշեցնենք, որ Քլոեն մայիս ամսին երկրորդ անգամ ապահարզանի էր դիմել Լամար Օդոմից, ում հետ նա ամուսնացել էր 2009 թվականին:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը: