Ереван, 24.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երկրներ, որտեղ կարող եք քաղաքացիություն գնել

ЛАЙФ

168.am-ը գրում է.

Image result

Վերջին շրջանում տարածում են գտել, այսպես կոչված, «քաղաքացիություն՝ ներդրումի դիմաց» կամ տնտեսական քաղաքացիության ծրագրերը, որոնք զարգացած կամ զարգացնող երկրների քաղաքացիներին հնարավորություն են տալիս օրինական կերպով անձնագրեր ստանալ։ Ինչպես գրում է Արժույթի միջազգային հիմնադրամը, արդյունքում՝ այսպիսի ծրագրեր իրականացնող երկրները լուրջ ներդրումներ են ունենում։

Այդպիսի ծրագրեր առաջարկում են Եվրոպայում և Կարիբյան ավազանում գտնվող մի շարք փոքր երկրներ։ Որոշ երկրներում այսպիսի ծրագրեր գործում են դեռևս 1984թ., որոշ երկրներում էլ դրանք նոր են ներդրվել։ Գոյություն ունեն ծրագրեր, որոնց արդյունքում հնարավոր է քաղաքացիություն ձեռք բերել, ինչպես նաև՝ ծրագրեր, որոնց արդյունքում կարելի է բնակության իրավունք ստանալ։

1. Անտիգուա և Բարբուդա։ Նվազագույն ներդրումը կազմում է 250.000 դոլար։ Պահանջվում է 5 օրից մինչև 5 տարվա բնակության շրջան, քաղաքացիություն ստանալ հնարավոր է անմիջապես։

2. Կիպրոս։ Նվազագույն ներդրումը կազմում է 2.5 մլն եվրո, երկրում որոշակի շրջան բնակվելու պահանջ առկա չէ, քաղաքացիություն ստանալ հնարավոր է անմիջապես։

3. Դոմինիկա։ Նվազագույն ներդրումը կազմում է 100.000 դոլար, երկրում որոշակի շրջան բնակվելու պահանջ առկա չէ, քաղաքացիություն ստանալ հնարավոր է անմիջապես։

4. Գրենադա։ Նվազագույն ներդրումը կազմում է 250.000 դոլար, երկրում որոշակի շրջան բնակվելու պահանջ առկա չէ, քաղաքացիություն ստանալ հնարավոր է անմիջապես։

5. Մալթա։ Նվազագույն ներդրումը կազմում է 1.15 մլն եվրո։ Պահանջվում է մինչև 6 ամիս ժամկետով բնակության շրջան, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 1 տարվա ընթացքում։

6. Սենտ Կիտս և Նևիս։ Նվազագույն ներդրումը կազմում է 250.000 դոլար, երկրում որոշակի շրջան բնակվելու պահանջ առկա չէ, քաղաքացիություն ստանալ հնարավոր է անմիջապես։

7. Ավստրալիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 5 մլն ավստրալական դոլար, առկա է 40 օրից մինչև 40 տարվա բնակության պահանջ, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 5 տարվա ընթացքում։

8. Բուլղարիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 500.000 եվրո, երկրում որոշակի ժամկետով բնակության պահանջ առկա չէ, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 5 տարվա ընթացքում։

9. Կանադայի որոշ շրջաններ։ Նվազագույն ներդրումը կազմում է 800.000 կանադական դոլար։ Պահանջվում է 730 օրվանից մինչև 5 տարվա բնակության շրջան։ Քաղաքացիություն հնարավոր է ստանալ 3 տարվա ընթացքում։

10. Կանադա, Էդուարդ արքայազնի կղզի։ Նվազագույն ներդրումը կազմում է 350.000 կանադական դոլար։ Պահանջվում է 730 օրվանից մինչև 5 տարվա բնակության շրջան։ Քաղաքացիություն հնարավոր է ստանալ 3 տարվա ընթացքում։

11. Կանադա, Քվեբեկ։ Նվազագույն ներդրումը կազմում է 800.000 կանադական դոլար։ Պահանջվում է 730 օրվանից մինչև 5 տարվա բնակության շրջան։ Քաղաքացիություն հնարավոր է ստանալ 3 տարվա ընթացքում։

Գոյություն ունեն նաև բնակության իրավունք ստանալու ծրագրեր։

12. Ֆրանսիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 10 մլն եվրո, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 5 տարվա ընթացքում։

13. Հունաստան։ Նվազագույն ներդրումը կազմում է 250.000 եվրո, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 7 տարվա ընթացքում։

14. Հունգարիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 250.000 եվրո, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 8 տարվա ընթացքում։

15. Իռլանդիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 500.000 եվրո։

16. Լատվիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 35.000 եվրո, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 10 տարվա ընթացքում։

17. Նոր Զելանդիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 1.5 մլն նոր զելանդական դոլար, պահանջվում է նվազագույնը 146 օրվա բնակություն, իսկ քաղաքացիություն հնարավոր է ստանալ 5 տարվա ընթացքում։

18. Պորտուգալիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 500.000 եվրո, պահանջվում է 7 օրից մինչև 7 տարվա բնակություն, իսկ քաղաքացիություն հնարավոր է ստանալ 6 տարվա ընթացքում։

19. Սինգապուր։ Նվազագույն ներդրումը կազմում է 2.5 մլն սինգապուրյան դոլար, որոշակի ժամկետով բնակության պահանջ առկա չէ, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 2 տարվա ընթացքում։

20. Իսպանիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 500.000 եվրո, որոշակի ժամկետով բնակության պահանջ առկա չէ, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 10 տարվա ընթացքում։

21. Շվեյցարիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 250.000 շվեյցարական ֆրանկ յուրաքանչյուր տարի, որոշակի ժամկետով բնակության պահանջ առկա չէ, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 12 տարվա ընթացքում։

22. Մեծ Բրիտանիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 1 մլն ֆունտ։ Պահանջվում է 185 օրից սկսած բնակության շրջան, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 6 տարվա ընթացքում։

23. ԱՄՆ։ Նվազագույն ներդրումը կազմում է 500.000 դոլար, Պահանջվում է 180 օրից սկսած բնակության շրջան, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 7 տարվա ընթացքում։

Один год пакета Persona Америабанка в цифрах: от поездки в Японию до открытия нового филиала Это больше чем правда. Аршак Карапетян Аршак Карапетян отвечает на комментарии зрителейЦифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты