Արծիվը կնոջ վրա Է հարձակվել Ավստրալիայի կենդանաբանական այգում
ОБЩЕСТВОՍեպապոչ արծիվն առավոտյան մի կնոջ վրա Է գրոհել Կառամբինի կենդանաբանական այգում, որը գտնվում Է Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքից հարավ ընկած տարածքում (Քվինսլենդի նահանգ): Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC հեռուստաընկերությունը:
Տուժած կինը, որը մոտ 30 տարեկան Է, դեմքին եւ ձեռքերին խորը վերքերով շտապ տեղափոխվել Է Գոլդ Քոստի հիվանդանոց: Բժիշկների խոսքով՝ նրա վիճակը կայուն Է:
Կենդանաբանական այգու աշխատողներն առայժմ հրաժարվում են այս միջադեպն ինչ-որ կերպ մեկնաբանելուց:
Սեպապոչ արծիվն Ավստրալիայի խոշորագույն փետրավոր գիշատիչն Է եւ Կանաչ մայր ցամաքի ու Պապուա Նոր Գվինեայի տեղային տեսակ Է: Նրա թեւերի բացվածքը կազմում Է շուրջ 2,8 մետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



