Ереван, 02.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Պարզի’ր քո ոճը «fashion» հորոսկոպ-ի միջոցով

ЛАЙФ

Որքան էլ նորաձևությունը թելադրի իր կանոնները, այն յուրաքանչյուր մարդու համար ինդիվիդուալ է և պահանջում է անհատական մոտեցում: Եթե չես կողմնորոշվում, թե որ ոճն է քոնը և օգնության կարիք ունես, ապա ուշադիր կարդա այս գրառումը: Հատուկ քեզ համար «FashionYan»-ը ներկայացնում է «Fashion» հորոսկոպ, որի միջոցով կարող ես պարզել՝ համապատասխանու՞մ է ընտրածդ ոճը քեզ, թե՞ ոչ, ինչպես նաև իմանալ, թե որ գույներն են քեզ առավել սազական:

ԽՈՅ: Հորոսկոպի բոլոր նշաններից խոյերն ամենալավն են ընկալում նորաձևության նորարարությունները: Շնորհիվ իրենց ինդիվիդուալ ոճի տարբերվում են` հաճախ փողոցն ընդունելով որպես պոդիում: Այս համաստեղության տակ ծնվածներն առաջին հերթին հագուստ ընտրում են գույնով: Դա կարող է լինել կարմիրի բոլոր երանգները` բաց վարդագույնից, մուգ շականագագույնից մինչև ալ կարմիր ու բորդո: Խոյերը չեն սիրում մռայլ գույներ: Նրանք երբեք բաց չեն թողնում առիթը` ցուցադրելու համար իրենց գեղեցիկ կազմվածքը:

ՑՈՒԼ: Ցուլերը զգեստների հարցում սկզբունքային են: Քիչ լինի, բայց որակով: Նրանք հրաշալի կերպով զգում են ֆակտուրան, կտորը: Ցուլերը առաջնորդվում են ոչ թե նորաձևության վերջին տենդենցներով, այլ նրանով, ինչը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից: Ցուլ տղամարդիկ հիանալի ճաշակ ունեն: 

Նրանք երբեք սպորտային կոշիկ չեն հագնի դասական տաբատի հետ, կամ թանկարժեք կոստյումի տակից անհասկանալի կտորից վերնաշապիկ չեն կրի:Ցուլերը հագուստ ընտրելիս կենտրոնանում են մեծ նախշերով զգեստների վրա: Նրանց հետաքրքիր չեն փոքր դետալները, ժանյակները և այլն: Ցուլ կանայք նախընտրում են Վեներայի գույները` վարդագույնը, երկնագույնը, ինչպես նաև բոլոր հյութեղ գույները, իսկ տղամարդիկ` մուգ կանաչ, մուգ շագանակագույն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ: Երկվորյակներն ունեն ամենամեծ զգեստապահարանը: Տրամադրության փոփոխության հետ մեկտեղ նրանց անհրաժեշտ է համապատասխան հագուստ: Նոր հագուստը նրանց թույլ է տալիս կերպարանափոխվել, ժամանակավորապես այլ կերպարի մեջ մտնել: Երկվորյակները գնում են պատահական հագուստ և հեշտ են այն դեն նետում: Երկվորյակների ոճը չեզոք է: Դա հիմնականում սպորտային հագուստի հավաքածու է` ջինսեր, շապիկներ, ժիլետներ: Նրանց համար գունային գամման կամ կտորի որակը կարևոր չէ, այլ թեթևությունը, առաձգականությունը:

ԽԵՑԳԵՏԻՆ: Կին խեցգետինները սիրում են փաթաթվել մեծ շարֆերի ու շալերի մեջ: Տղամարդկանց հագուստում

հաճախ օգտագործվում են նուրբ, ռոմանտիկ գույներ , շապիկներ` ծաղկային նախշով: Նրանք չեն սիրում սպորտային ոճը: Խեցգետինների համար կարևոր է հագուստի մաքրությունը և հարմարավետությունը, այդ իսկ պատճառով նրանք նախընտրում են բնական նյութերից պատրաստված հագուստ: Կին խեղգետիններին ամենից շատ սազում են կանաչի բոլոր երանգները, սևը, շագանակագույնը:

ԱՌՅՈՒԾ: Առյուծները հիանալի կերպով տիրապետում են հագուստ ընտրելու արվեստին, դրա համար էլ հասարակ շապիկը կարող է Առյուծի հագին ավելի գեղեցիկ երևալ, քան  «haute couture» զգեստը մեկ ուրիշի հագին: Առյուծները միկան են, ովքեր հագուստ են ընտրում և՛ գույնով, և՛ որակով, և՛ ֆակտուրայով: Նրանք սիրում են վառ, բայց ոչ ճչան գույներ: Կին Առյուծներն ընտրում են դեղին, նարնջագույն, ոսկեգույն, սպիտակ գույներն ու դրանց համադրությունները, տղամարդիկ նախընտրում են հյութեղ համադրություններ` մուգ կապույտ, բալագույն, սևի ու սպիտակի համադրություն և այլն: Առյուծները հետևում են նորաձևությանը, սակայն կրում են այն, ինչ իրենց է սազում:

ԿՈՒՅՍ: Բոլոր նորաձև առաջարկներից Կույսերն ընտրում են ամենապրակտիկը` ամեն առիթի համար: Ունենալով

փոքր զգեստապահարան, նրանք կարողանում են միշտ նորովի ներկայանալ: Կույսերի համար կարևոր է, թե ինչպես է կարված հագուտը: Նրանք իրենց հագուստում հաճախ օգտագործում են շատ դետալներ: Կույսերին շատ են սազում ծիածանի բոլոր գույները:

ԿՇԵՌՔ: Կշեռքները շատ ճաշակով են հագնվում: Նրանք ծայրահեղությունների հետևից չեն ընկնում, և նրանց հագուստը միշտ հարմոնիկ տպավորություն է թողնում: Կշեռքները հետևում են ոսկե միջինի կանոնին, նրանք ունեն չափի զգացողություն: Իրենց ոճը կշեռքները ձևավորում են երիտասարդ տարիքում և հավատարիմ մնում դրան հետագայում : Կշեռք կանայք սիրում են տաբատներ կրել, ինչպես նաև տղամարդու աքսեսուարներ` փողկապ, գլխարկ: Այս համաստեղության տակ ծնվածները կարողանում են գրավիչ լինել հագուստի վրա մինիմալ ծախս անելով: Կշեռքներն ընտրում են պաստելային գույներ, թանկարժեք քարերի գույներ, վարդագույնի ու երկնագույնի երանգներ:

ԿԱՐԻՃ: Նորաձևությունը կարիճների համար իրենց սեքսուալությունն ընդգծելու լավագույն միջոցն է: Կին կարիճները սիրում են կիպ, կազմվածքն ընդգծող հագուստ, բոլոր տեսակի բացվածքները, կտրվածքները: Տղամարդ կարիճները երբեմն կարող են ագրեսիվ ոճ ունենալ` կրել կաշվե տաբատներ, նեղ բլուզներ և այլն: Հասուն տարիքում կարիճները ընտրում են այնպիսի հագուստ, որպեսզի թաքցնեն թերություններն ու ընդգծեն առավելությունները: Կարիճները հաճախ ձգտում են դասական ոճի: Նրանք նաև սիրում են հին հագուստը վերածել նորի ու ներկայացնել դրանք նորովի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ:
 Լինել նորաձև՝ Աղեղնավորների համար նշանակում է ինտեգրվել հասարակությանը: Աղեղնավորների այն տեսակը, որը ձգտում է սիրված լինել հասարակության մեջ, գնում է թանկարժեք և բրենդային հագուստ, անկախ նրանից` սազում է այն իրեն, թե ոչ: Մյուս մասը, հակառակը, ընդհանրապես չի հետևում նորաձևությանը: Նրանք չեն ձգտում իրենց արժանիքները ցուցադրել հագուստի միջոցով: Այդպիսի Աղեղնավորները երկար ժամանակ միևնույն հագուստն են կրում և դժվար են հրաժարվում սիրելի զգեստներից: Աղեղնավորներին տիպիկ է ակումբային հագնվելաոճը: Այս համաստեղության տակ ծնված անձնաց սազական են մուգ, հագեցած գույները` մորեգույն, բորդո, մանուշակագույն:

ԱՅԾԵՂՋՈՒՐ: Այծեղջուրները սովորաբար ընտրում են այնպիսի հագուստ, որն արդեն հայտնի է ու փորձված: Փայլն ու շքեղությունը նրանց համար վուլգար է, այդ պատճառով նրանց հագուստի մեջ ոչ մի ավելորդ բան չկա: Կին Այծեղջուրները սիրում են ձեռագործ ժանյակներ, գործվածքներ: Այծեղջուրները հաճախ են հագնվում մուգ գույների մեջ` մուգ մոխրագույն, սև, կապույտ:

ՋՐՀՈՍ: Ջրհոսներին գրավում է վառ ու անսովոր ամեն բան, այդ թոում և նորաձևության մեջ: Հագուստ ընտրելիս թե՛ կին, թե՛ տղամարդ Ջրհոսները առաջնորդվում են ներքին զգացողությամբ: Նրանց համար հագուստը անհատականությունն ընդգծելու ևս մեկ միջոց է: Կարելի է Ջրհոսներին երկու խմբի առանձնացնել: Նրանք, ովքեր զբաղված են ստեղծագործական աշխատանքով, նախընտրում են հետևել ավանգարդ նորաձևությանը: Նրանք հակված են էպատաժային և արտահայտիչ հագուստի: Ընտրում են ծայրահեղ վառ, ճչան գույներ : Մյուս տեսակի Ջրհոսները հակված չեն հետևել նորաձևությանը Նրանք չեն ցանկանում տարբերվել հագուկապով: Ջրհոսի անհատական ոճը կարելի է բնութագրել այսպես` գունային հանգիստ գամմա` արծաթա-մոխրագույն, երկնագույն: Պետք է նշել, որ Ջրհոսները հավատարիմ են մնում իրենց ոճին:

ՁԿՆԵՐ: Հագուստի մեջ Ձկների համար կարևոր է ոչ թե արտաքին, այլ թաքնված հմայքը: Նրանց ոճը հաճախ ընկալելի չէ: Շաք քիչ Ձկներ կան, ովքեր ներդաշնակ են իրենք իրենց հետ և կարողանում են հեշտությամբ ընդունել նորաձևության տենդենցները: Առօրյայում նրանք կրում են հասարակ հագուստ` միայն թե տաք ու հարմարավետ լինի:Կին Ձկներին գրավում է փայլփլուն, լույսի տակ երանգը փոխող կտորները, փափուկ մետաքսը, տրիկոտաժը և այլն: Նրանք սիրում են հագուստի երկարությունը: Ձկները հազվադեպ են ընդունում սահմանափակումներ և ամենից շատ չեն սիրում համազգեստներ: Գույների առումով նրանք նախընտրում են կապույտի, երկնագույնի, մանուշակագույնի, վարդագույնի ու կանաչի երանգները:

Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллекта