Մարտ Բաբայանի անակնկալն իր երկրպագուներին և Եվա Ռիվասի հետ մեկ բեմում երգելու մասին
ФОТОTert.am Լife-ը գրում է.
Ռուսաստանում բնակվող երգիչ Մարտ Բաբայանը սեպտեմբերին համերգային ծրագրով կներկայան Դոնի Ռոստովում:
Tert.am Life-ի հետ զրույցում երգիչը զրուցեց իր գործունեության և սպասվող անակնկալի մասին:
Երգիչն ամբողջ ամառ ակտիվ գործունեություն է ծավալել: Տարբեր վայրերում ելույթներ ունեցել, զբաղվել է ստեղծագործական աշխատանքներով` երգեր գրելով թե իր և թե գործընկերների համար:
«Ամռանը գրեթե չեմ հանգստացել: Միշտ աշխատել եմ և աշխատանքիս հետ զուգահեռ մի փոքր ժամանակ եմ գտել հանգստանալու համար: Բայց պետք է խոստովանեմ, որ շատ եմ սիրում աշխատանքս և այդ բուռն գործընթացում հոգնածություն չեմ զգացել»,- ասաց Մարտը:
Աշխատասեր երգիչն իր երկպագուներին անակնկալ է պատրաստել: Նա շուտով կթողարկի նոր ալբոմ, որի մեջ զետեղված են զուգերգեր:
Իսկ մինչ այդ նա պատրաստվելու է սեպտեմբերի 14-ի և 16-ի համերգներին, որը ինչպես նշեցինք տեղի կունենա Դոնի Ռոստովում:
«14-ին կայանալիք գեղեցկության մրցույթի եզրափակչում, որը կազմակերպել է Ռուսաստանի հայակական միության աջակցությամբ, ես և երգչուհի Եվա Ռիվասը կներկայանանք մեր երգերով և կաջացկցենք մասնակիցներին: Վաղուց է, ինչ Եվայի հետ ծանոթ եմ: Առաջին անգամ մենք միասին «Տաշի-շոու 2012-2013»-ի ժամանակ զուգերգով ենք ներկայացել երգելով Առնո Բաբաջանյանի «Երևանի սիրուն աղջիկ» երգը: Դա եղել է իմ ընկերոջ Տարոն Պողոսյանի գաղափարը, որը Euromusic Entertaimant պրոդուսեր- հիմնադիրն է»,-հավելեց Մարտը:
Վերջում հետաքրքվեցինք` արդյոք երգչի սիրտը դեռ ազատ է, նա պատասխանեց. «Այո, ես միշտ փնտրտուքի մեջ եմ, մինչև չգտնեմ իմ երկրորդ կեսին»:
Մելինե Տոնոյան