14 խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ շրջապատող առարկաներին այլ կերպ նայել
ЛАЙФԱմենօրյա խորհուրդները գրեթե միշտ էլ օգտակար են և կարող են ձեր կյանքն ավելի հեշտացնել:
Ահա 14 օգտակար խոհրուրդներ, որոնք ձեզ հաստատ պետք կգան: Դրանք կլուծեն ձեր ամենօրյա խնդիրները և թույլ չեն տա, որ որևէ բան փչացնի ձեր տրամադրությունը:
-
Միսն ավելի համեղ դարձրեք
Այս ամենահամեղ մթերքներից մեկը կարելի է ավելի համեղ դարձնել:
Եթե միսը մարինացնեք մինչ այն սառնարանում է, այդպես այն ավելի լավ համ կունենա:
-
Ազատվեք կոկորդի ցավից
Եթե հիլով տաք կաթ խմեք, ապա ավելի շուտ կազատվեք կոկորդի բորբոքումից ու ցավից:
-
Ավելի հեշտությամբ վառեք խարույկը
Եթե ցանկանում եք խարույկ վառել, ուրեմն հիշեք, որ ձեզ կարող են օգնության գալ կարտոֆիլի չիփսերը: Դրանք ավելի լավ են վառվում, քան ցանկացած հատուկ հեղուկներ: Դրանք կարող են այրվել նույնիսկ այն դեպքում, երբ փայտը խոնավ է:
-
Հանգստացրեք այրվածքները և խայթոցները
Եթե վնասված հատվածին մի փոքր ատամի մածուկ քսեք, ապա այրվածքի կամ խայթոցի ենթարկված մաշկի հատվածում ցավը կթեթևանա և ավելի շուտ կանցնի: -
Ավելի արագ եփեք կարտոֆիլը
Կարտոֆիլներն ավելի արագ կեփվեն, եթե կաթսայի մեջ մի փոքր կարագ ավելացնեք: -
Ստուգեք ձվի թարմությունը
Շատ հեշտ է: Եթե ձուն դնում եք սառը ջրի մեջ և այն բարձրանում է ջրի մակերևույթ, որեմն այն թարմ է: Իսկ եթե այն իջնում է ջրի տակ, ուրեմն հին է:
-
Ձվի փոխարեն օգտագործեք բանան
Օրինակ՝ թխվածքաբլիթի խմոր պատրաստելիս ձվի փոխարեն կարող եք բանան օգտագործել: Կես բանանը հավասար է մեկ ձվի:
-
Ապակուց հեռացրեք սոսնձի հետքերը
Ապակու վրայի սոսնձի հետքերից կարող եք ազատվել հասարակ ձեթով: Ուղղակի մի փոքր ձեթ քսեք այդ հատվածի վրա, թողեք մի քանի րոպե, ապա այն կտորով մաքրեք:
-
Հեշտությամբ եփեք լոբին
Մոռացե՞լ եք թրջել լոբին կամ սիսեռը: Եփեք դրանք անալի ջրում՝ ամեն 7-10 րոպե 1 ճաշի գդալ սառը ջուր ավելացնելով: Այդպես դրանք շատ ավելի հեշտությամբ են եփելու:
-
Ազատվեք հագուստի վրայի թանաքի հետքերից
Ացետոնը կարող է օգնել ձեզ լուծել այս խնդիրը: Ուղղակի պետք է այդ հատվածի վրա մի փոքր ացետոն ավելացնել և ապա տրորել սպիրտով :
-
Ավելի արագ եփեք կաթը
Կաթն ավելի արագ կեփի երե դրա մեջ մի փոքր շաքարավազ ավելացնեք:
-
Ազատվեք խոհանոցի տհաճ հոտից
Ուղղակի թավայի մեջ մի փոքր քացախ լցրեք և դրեք գազօջախի վրա: Պահեք մինչև քացախի գոլորշիանալը:
-
Ազատվեք գլխացավից
Սա մի փոքր տարօրինակ կթվա, բայց կիտրոնի մի կտորը ճակատին տրորելով կարող եք ազատվել գլխացավից և հանգստանալ: -
Կոտրված ապակին կարող եք հեշտությամբ հավաքել պլաստիլինի միջոցով
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: