Շուշան Երիցյանի գեղեցկության գաղտնիքները (Photo)
ФОТОWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հարցազրույցների շարքը, որում հայ հայտնիները կիսվում են գեղեցկության իրենց գաղտնիքներով։
Այս անգամ գեղեցկության իր գաղտնիքների մասին Wnews.am-ին պատմել է դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը։
–Որքա՞ն ժամանակ եք հատկացնում ամենօրյա դիմահարդարմանը։
-Առօրյայում խուսափում եմ դիմահարդարումից։ Դիմահարդարվում եմ միայն առիթների ու նկարահանումների ժամանակ։ Ընդհանուր պրոցեսը տեւում է մոտ կես ժամ։
-Դիմահարդարման ո՞ր պարագաներն եք միշտ օգտագործում։
-Դիմահարդարվելիս հաճախ ընդգծում եմ թարթիչներս։
–Ինչպե՞ս եք խնամում մաշկը։ Կա՞ մի բաղադրատոմս, որով կցանկանայիք կիսվել։
-Մաշկի խնամքն ինձ համար ավելի կարեւոր է։ Հաճախ եմ այցելում սպա սրահներ հատուկ պիլինգների։ Բացի այդ, տնային պայմաններում մաքրող եւ խոնավեցնող քսուկներ եմ օգտագործում։
Հատուկ արագ ազդող բաղադրատոմս կա, որն ինքս եմ պատրաստում. 250մլ բժշկական սպիրտին ավելացնում եմ «Аскоефен» 4 հաբ, փոշիացրած վիճակում «Левомицетин»-ի չորս հաբ, 2 հաբ «Стрептоцид»։ Այդ ամենը լուծվում են։ Մաշկին քսելուն պես խնդիրները մեկ օրվա ընթացքում վերանում են։
-Ինչպե՞ս եք խնամում վարսերը։
Վարսերս ամեն անգամ լվանալիս տարբեր դիմակներ եմ օգտագործում։ Դրանք լվանում եմ բաց երանգի համար նախատեսված շամպունով, որից հետո բալզամ եմ ավելացնում։
-Արդյո՞ք այցելում եք մարզասրահ։
-Այո, այցելում եմ, սակայն ոչ պարբերաբար։ Այցելում եմ այն ժամանակ, երբ ազատ եմ լինում։ Ժամանակս խնայելու համար գնել եմ սարքեր, որոնց վրա տանն եմ մարզվում։
-Հետեւու՞մ եք սննդակարգին։ Դիետաներ պահու՞մ եք։
-Հատուկ դիետաներ չեմ պահպանում, պարզապես ամեն օրս սկսում եմ կիտրոնաջրով։ Բացի այդ, սննդակարգիցս բացառել եմ հացաբուլկեղենը։
-Ի՞նչը կփոխեիք Ձեր արտաքինում։
-Ոչինչ չէի փոխի։ Ես սիրում եմ իմ մարմինը։ Ամենակարեւորը՝ երբ մարդ սիրում է ինքն իրեն։