Տուխել. Միանշանակ կարող եմ ասել, որ Հենրիխը վաղը կրկին կխաղա
СПОРТԳերմանիայի առաջնության երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալել է «Հերտային»: Դորտմունդյան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ գովաբանել է մրցակցին և նշել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաստատ մասնակցելու է խաղին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի` «ՕԴԴ»-ի հետ պատասխան խաղից հետո Տուխելը նշել էր` նախապես մտածել է Մխիթարյանին հանգստի հնարավորություն տալու մասին:
««Հերտան» շատ բարդ մրցակից է: Նրանք հաղթել են Աուգսբուրգում, որտեղ դժվար է առավելության հասնել: «Վերդերի» հետ տնային խաղում էլ արժանիորեն միավոր վաստակեցին, կարող էին անգամ հաղթել: Մարզիչ Պալ Դարդայի հետ բեռլինցիները միասնականություն են, նրանք սկսել են շատ ակտիվ խաղալ, անհատական պայքարին մեծ ուշադրություն են դարձնում և դա ագրեսիվ են անում: Պետք է տրամադրվենք այս ամենին: Հեշտ հանդիպում չի լինելու: Միանշանակ կարող եմ ասել, որ Հենրիխը վաղը կրկին կխաղա: Մենք կփորձենք կրկին դիտարժան հանդիպում ցուցադրել»,-ասել է Տուխելը:
Ստորև ներկայացված լուսանկարում կարող եք ծանոթանալ «Բորուսսիա»-«Հերտա» հանդիպման հավանական մեկնարկային կազմերին: