Ահա այն ախտանշանները, որոնք մատնում են, որ տվյալ սոցէջի տիրուհին դատարկագլուխ է
ФОТОBlognews.am-ը գրում է.
Համացանցային անսահմանափակ հնարավորություններն այն իրավիճակն են ստեղծել, երբ ճանաչված դառնալու համար մարդուց այլևս չի պահանջվում ո՛չ տաղանդ, ո՛չ ինտելեկտ և ո՛չ էլ .... ոչինչ... ընդամենը հաջողված սոցիալական էջ այս կամ այն կայքում, հետևորդների մի մեծ բանակ ու վերջ՝ կյանքը կայացել է...
Ամեն օր թարմ լուսանկար, մի քանի «թռցրած» աֆորիզմ, սրա-նրա հետ անհեթեթ սելֆիներ. այսպիսի բովանդակությամբ սոցէջերը միլիոնավոր են, որոնց տերերը հիմնականում կանայք են և որոնց հետևորդները, բնականաբար, տղամարդիկ: Սակայն ամենազավեշտալին այն է, որ հենց նույն այդ տղամարդիկ էլ նման կանանց ու աղջիկներին համարում են դատարկագլուխ ու անհետաքրքիր: Ինչպե՞ս հասկանալ, որ գեղեցիկ սեռի տվյալ ներկայացուցիչը «դատարկ» տիկնիկ է։ Հուշում են սոցկայքերում երկարամյա փորձ ունեցող ուժեղ սեռի ներկայացուցիչները․
1.Եթե տարատեսակ սելֆիների քանակն անցնում է նրա լուսանկարների 90 %-ը: Սա նշանակում է, որ տվյալ անձն ինքնասիրահարված է ու բացի սեփական դեմքից, այս կյանքում ուրիշ ոչնչի վրա նրան հետաքրքիր չէ նայել:
2.Եթե նրա քոմենթների ու ստատուսների մեջ հաճախակի են օգտագործվում «կյանքս», «արևս», «կուկլես», «պուպուշ», «մռութ» և նմանատիպ մի շարք այլ բառեր:
3.Եթե նրա էջը ողողված է մեծ մտածողների ցիտատներով կամ նորաթուխ աֆորիզմներով:
4.Եթե նա իր բարձրաճաշակությունն ի ցույց դնելու համար լուսանկարում է, օրինակ, միկրոալիքային վառարանի վրա ընկած արևի շողը, իսկ աղցանները, քաղցրավենիքն ու ինքն իրեն նվիրած ծաղկեփնջերի լուսանկարները նրա էջում առանձին ալբոմ ունեն, որը ժամը մեկ թարմացվում է:
5.Եթե նա պահը չի կորցնում այս կամ այն հայտնի կամ կիսահայտնի մարդու հետ լուսանկար անել ու նույն վայրկյանին համացանց ներբեռնել՝ չմոռանալով մակագրել այն մոտավորապես այսպիսի տեքստով. «#ամենալավերով» կամ «#մտերիմընկերներ»: Ընդ որում՝ ճանաչված այդ մարդու դեմքից պարզ երևում է, որ նրանք առաջին ու, ըստ երևույթին, վերջին անգամ են հանդիպում: