Աննկարագրելի գեղեցկություն ունի Ռուզաննան. Վրույր Թադևոսյանի անակնկալն ուղիղ եթերում
ФОТОTert.am Life-ը գրում է.
Այսօր ուղիղ եթերում հաղորդավար Վրույր Թադևոսյանն անակնկալ է մատուցել դերասանուհի, «Բարև Երկիր» հաղորդման հաղորդավարուհի Ռուզաննա Հարությունյանին ծննդյան առթիվ` «Սերենադ» համույթի օգնությամբ:
«Մտահղացումն իմն էր ու մեր թիմն օգնեց իրականացնել այն։ Շատ երկար չեմ էլ մտածել. ես գիտեմ ինչը կարող է երջանկացնել գեղեցիկ սեռի ներկայացուցչին»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Վրույրը:
Հարցին` ինչո ՞ւ հենց «Երևանի սիրուն աղջիկ» երգը, նա պատասխանեց. «Ակամայից դա ընտրեցի: Ուրիշ այլ տարբերակ մտքիս չեկավ (ժպտում է): Աննկարագրելի գեղեցկություն ունի Ռուզաննան ու որքան էլ գովերգես նրան քիչ է։ Ուզում եմ ամբողջ կյանքում այդպես երջանիկ անակնկալներով էլ առավոտներ ունենա»:
Հետաքրքրվեցինք`արդյո՞ք նրանք ընկերություն են անում, Վրույրը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց:
Մելինե Տոնոյան