Քանյե Ուեսթը հայտնվել է նոր սկանդալի կիզակետում (լուսանկար)
ФОТОՔանյե Ուեսթը կրկին հայտնվել է սկանդալի մեջ։ Այս անգամ պատճառը նրա՝ մոդելների ընտրության հայտարարությունն է, որոնք պետք է մասնակցեն նրա Yeezy Season 4 հավաքածուի ցուցադրությանը, որը կկայանա Նյու Յորքի նորաձևության շաբաթում։ Ռեփերը քասթինգի է հրավիրել միայն մուլտիռասային մոդելների, ինչի արդյունքում ռեփերին մեղադրել են ռասիզմի մեջ։
«Սեզոն 4. Քասթինգ։ Միայն մուլտիռասային մոդելներ։ Ոչ մի դիմահարդարում, խնդրում եմ, եկեք այնպիսին, ինչպիսին դուք կաք»,- գրել է շոուի կազմակերպիչը իր Twitter-յան էջում։
Ընտրության պայմանները սահմանափակել են սպիտակ և սևամորթ մոդելների՝ մրցույթին մասնակցելու հնարավորությունը։ Շատերի կարծիքով, սևամորթ մոդելներին այսպես թե այնպես քիչ են հրավիրում ցուցադրությունների։ Ռեփերը չի պատասխանել քննադատություններին։
Հաջորդ օրը նշված վայրում հավաքվել են 500 աղջիկներ։ Ընտրությունը անցած աղջիկները պոդիում դուրս կգան արդեն չորեքշաբթի օրը։