Ինչպես իդեալական բալի կարկանդակ պատրաստել
ФОТОԽմորը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է
-
200գ կարագ
-
Մի փոքր աղ
-
3 բաժակ ալյուր
-
1 բաժակ թթվասեր
-
1 թեյի գդալ փխրեցուցիչ
-
Շաքարի փոշի
Միջուկի համար ձեզ անհրաժեշտ են
-
500 գ բալ
-
Կես բաժակ շաքարավազ
Պատրաստման ձևը
-
Վերցրեք խմորը, մաղելով մի փոքր ալյուր ավելացրեք տարայի մեջ աղի և փխրեցուցիչի հետ: Խառնեք, ավելացրեք կարագը, և կրկին ալյուր ավելացրեք: Ապա ավելացրեք թթվասերը և խառնեք մինչև փափուկ խմոր ստանալը: Անհրաժեշտության դեպքում ևս ալյուր ավելացրեք:
-
Հարթեցրեք խմորը՝ դրա հաստությունը 3 մմ-ի հասցնելով: Ապա այն բաժանեք 20-30 սմ երկարություն և 7-8 սմ լայնություն ունեցող շերտերի:
-
Շերտի վրա շարեք բալերի մի շարք և դրանց վրայից շաքարավազ ավելացրեք ու միացրեք խմորի եզրերը՝ գլանի տեսք ստանալով:
-
Ապա ստացված շերտերը սպիրալաձև տեղադրեք թխելու տարայի մեջ: Պահեք վառարանում 30-40 րոպե՝ 200 աստիճանի տակ: Կարկանդակը պատրաստ լինելու դեպքում պետք է կարմիր-վարդագույն տեսք ունենա:
-
Հանեք կարկանդակը և վրայից ավելացրեք շաքարի փոշին:
Նյութը հրապարակման պատրաստեց` Past.am-ը: