4,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Տոկիոյից ոչ հեռու
МЕЖДУНАРОДНОЕ4,9 մագնիտուդով երկրաշարժ Է սեպտեմբերի 7-ին տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից ոչ հեռու, ցունամիի սպառնալիք չկա, տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն ստացվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ճապոնիայի Գլխավոր օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 13:28-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 08:28-ին) Իբարակի պրեֆեկտուրայում: Երկրաշարժի օջախը գտնվում Էր 50 կիլոմետր խորության վրա:
Մինչեւ 4 բալ ուժգնության ցնցումներ են զգացվել նաեւ Սաիտամա, Իբարակի, Կանագավա, Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներում եւ մայրաքաղաքի օկրուգում:
Տարածաշրջանում տեղակայված ատոմային Էլեկտրակայանների աշխատանքի խափանումների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



