ԻՊ-ն հարձակվել է թուրքական տանկերի վրա
МЕЖДУНАРОДНОЕԾայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Վուքուֆ շրջանում հարձակվել է թուրքական զինված ուժերին պատկանող երկու տանկի վրա, որոնք Սիրիայում մասնակցում են «Եփրատի վահան» գործողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անաոլու» գործակալությունը:
Հարձակման հետևանքով երեք զինվոր սպանվել է, չորսը` վիրավորվել:
Թուրքական ԶՈՒ-ն օգոստոսի 24-ին Գազիանթեփ նահանգի Ղարղամիշի շրջանից ներխուժել էր Սիրիայի Հալեպնահանգում գտնվող Ջերաբլուս քաղաք` բացելով ռազմական գործողությունների առաջին ճակատը: «Եփրատի վահան»գործողության 11-րդ օրը` սեպտեմբերի 3-ին, թուրքական կողմը սիրիական Ռաի քաղաքի ուղղությամբ բացել էհարձակման երկրորդ ճակատը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



