«Մունդիալ 2018»-ի Կոնկակաֆի գոտում տեղի ունեցավ 6 հանդիպում
СПОРТ«Մունդիալ 2018»-ի Կոնկակաֆի գոտում տեղի ունեցավ 6 հանդիպում:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ A խմբում ընդգրկված Կանադայի հավաքականը 3-1 հաշվով հաղթել է Էլ Սալվադորի ընտրանուն: Խմբի մյուս խաղում Մեքսիկան ու Հոնդուրասը բաժանվել են գոլազուրկ հաշտությամբ: 6 խաղերից հետո 16 միավորով այս խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մեքսիկան:
B խմբում Կոստա-Ռիկայի հավաքականը հանդիպել է Պանամայի հավաքականի հետ: Քրիստիան Բոլանյոսի դուբլը օգնել է կոստառիկացիներին՝ 3-1 հաշվով վստահ հաղթանակ տանել հյուրերի նկատմամբ: Ջամայկայի հավաքականը սեփական հարկի տակ 0-2 հաշվով զիջել է Հաիթիի ընտրանուն: Խմբի առաջատարը Կոստա-Ռիկան է` վաստակած 16 միավորով:
C խմբում ընդգրկված Գվատեմալայի հավաքականը գերխոշոր առավելությամբ հաղթել է Սենտ Վինսենթ Գերնադիններին`9-3: Գվատեմալայի կազմում պետնա-տրիքի հեղինակ է դարձել Կարլոս Ռուիզը: Նույն խմբում ընդգրկված ԱՄՆ-ի հավաքականն էլ խնդիրներ չի ունեցել Տրինիդադի և Տոբակոյի հավաքականի հետ խաղում: Յուրգեն Կլինսմանի ֆուտբոլիստները հաղթել են 4-0 հաշվով: Հաղթանակից հետո վաստակելով 13 միավոր` ԱՄՆ-ի հավաքականը գլխավորում է այս խմբի մրցաշարային աղյուսակը: