Էրիկսենը երկարաձգել է գործող պայմանագիրը
СПОРТԼոնդոնի «Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի գործող պայմանագիրը ևս 2 տարով երկարաձգելու մասին: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնի դարձել թիմի կայքից: Նոր համաձայնագիրը կգործի մինչեւ 2020 թվականը:
Ըստ բրիտանական մամուլի՝ Էրիկսենի հետ պայմանագիրը երկարաձգելն ակումբից պահանջել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:
Հայաստանի դեմ ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում Քրիստիան Էրիկսենը դարձել էր հաղթական գոլի հեղինակ, իսկ ահա խաղի 72-րդ րոպեին չէր իրացրել 11 մետրանոցը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



