Օրեր առաջ երգիչ Մհերը և նրա հարազատ քույրը` Ռոզա Ֆիլբերգը, ներկայացրեցին իրենց համատեղ` «Հարազատ հոգի» ստեղծագործությունը, որի խոսքերի հեղինակը Անուշ Ալեքսանյանն է, իսկ երաժշտության հեղինակը` Մանե Հակոբյանը:Life.panorama.am-ը կապ հաստատեց Մհերի հետ, ով նաև երգչուհու պրոդյուսերն է` ճշտելու զուգերգի ստեղծման պատմության և Ռոզայի հետագա անելիքների մասին:
«Նախևառաջ նշեմ, որ Ռոզան երգում է դեռ մանկուց: Դեռևս 1998թ-ն` իմ առաջին մենահամերգի ժամանակ, նա բեմ բարձրացավ և երգեց»,- պատմեց Մհերը` նշելով, որ երկրորդ անգամ Ռոզա Ֆիլբերգին հանրությանն է ներկայացրել կրկին ամիսներ առաջ կայացած իր մենահամերգի ժամանակ:
«18 տարի անց ես նրան կրկին բեմ հրավիրեցի և ներկայացրեցի հանրությանը»,- ասաց երգիչը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ