Մահացել է սարսափ ֆիլմերի ռեժիսոր և Ֆրեդի Կրյուգերի հեղինակ Ուես Քրեյվինը
ОБЩЕСТВОԼոս Անջելեսում 76 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի ռեժիսոր Ուես Քրեյվինը, գրում է gazeta.ru-ն:
Քրեյվինը հայտնի է որպես «Մղձավանջ ծփիների փողոցում» առաջին ֆիլմի և Ֆրեդի Կրյուգերի կերպարի, «Ճիչ» և շատ այլ սարսափ ֆիլմերի ստեղծող։
Ռեժիսորը ծնվել է Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում 1939 թվականին: Քրեյվինն իր առաջին ֆիլմը նկարահանել է 1971 թվականին և իր երկար տարիների գործունեության ընթացքում հասցրել է աշխատել որպես սցենարիստ, պրոդյուսեր և դերասան: Բացի այդ՝ նա երկու գրքի հեղինակ է։
Ռեժիսորը մահացել է գլխուղեղի քաղցկեղից, իր տանը՝ հարազատների շրջապատում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



