Կարեն Կարապետյանը հրաժարվել է մեկնաբանել
ИНТЕРВЬЮՎերջին օրերի գլխավոր ներքաղաքական թեման Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի սպասվող հրաժարականի և նույն պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման մասին լուրերն են:
Երևանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմ Մեժռեգիոնգազի» գլխավոր տնօրենի ռազմավարության և զարգացման գծով տեղակալ Կարեն Կարապետյանը, ըստ շրջանառվող լուրերի, այս օրերին Երևանում է և սպասում է իր նշանակմանը:
Past.am-ի հետ հեռախոսազրույցում վերջինս հրաժարվեց մեկնաբանություններ տալ: «Ես հիմա հանդիպման եմ»,-պատասխանեց պարոն Կարապետյանը:
Տեղեկացնենք, որ վաղը տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստ, որի օրակարգում, ըստ մամուլի հրապարակումների, լինելու է վարչապետի հրաժարականի հարցը:
Լևոն Փանոսյան
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



