Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կառավարման արվեստը` առաջատար բիզնես թրեյներ Վլադիմիր Տարասովի աչքերով

ОБЩЕСТВО

 Մենեջերների Տալլինյան դպրոցի հիմնադիր, ղեկավար և առաջատար բիզնես թրեյներ Վլադիմիր Տարասովը՝ իր հեղինակային «Կառավարման Արվեստը» սեմինարով Հայաստանում կայցելի սեպտեմբերի 17-18-ին:

Վլադիմիր Տարասովը նաև Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների առաջատար փորձագետն է մենեջմենթի ոլորտում՝ SEREPUTATION ընկերության վարկանիշով, մի շարք գրքերի և հրապարակումների հեղինակ:

Տարածաշրջանում բիզնես մենեջմենթի և  թրեյնինգների մշակույթի մի շարք առանձնահատկությունների մասին«Արմենպրես»-ը զրուցել է Վլադիմիր Տարասովի հետ:

– Վլադիմիր, ի՞նչ կարծիքի եք Ռուսաստանում և ԱՊՀ տարածաշրջանում ընկերությունները ղեկավարելու առանձնահատկությունների և ժամանակակից մենեջմենթի մասին:

– Բարդ հարց է: Պետք է հավաքել բոլոր տպավորություններն ու վերլուծել դրանք: Բայց եթե խոսենք ուղղակի իմ վերջին տպավորությունների մասին, ապա այսպես կասեմ՝ դրանք ծանր են և հիմնականում կապված են խոշոր բիզնեսի հետ: Նախևառաջ, նման ընկերություններում շատ է անարդյունավետությունը: Պատճառը համակարգն է, որում մարդիկ շատ են. յուրաքանչյուրն աշխատում է իր փոքր հատվածում, և բավականին հեշտ է աննկատ մնալ: Ի նկատի ունեմ, որ եթե որևէ մեկը լավ չի աշխատում, դա միանգամից նկատելի չէ: Իսկ քանի որ աշխատակիցները արագ են փոխվում, ստացվում է, որ հին չնկատվող վա տ աշխատողներին փոխարինում են նորերը: Ընդ որում՝ ղեկավարները տեղյակ չեն, թե ինչպես են այդ մարդիկ հաղորդակցվում հաճախորդների կամ գործընկերների հետ: Ահա այստեղ բավականին աշխատելու տեղ կա՝ իմանալու համար, թե ինչպես են իրականում աշխատակիցները փոխգործակցում գործընկերների և հաճախորդների հետ: Փոքր ընկերություններում մեկ աշխատակիցն անում է գրեթե ամեն ինչ, իսկ խոշորներում՝ միայն մի քանի գործառնություն: Արդյունքում՝ վատ ներքին հաղորդակցության և մրցակցության պատճառով ստացվում է անորակ կապ: Իսկ սա ազդում է ընկերության ընդհանուր աշխատանքի արդ յունքների վրա:

– Դուք արդեն շուրջ 30 տարի է վարում եք բիզնես-թրեյնինգներ:  Ձեր դպրոցն է անցել ձեռներեցների մի քանի սերունդ: Կարո՞ղ եք նշել այդ սերունդների առանձնահատկությունները: Ինչպե՞ս են փոխվում բիզնես մենեջմենթով զբավող մարդիկ ժամանակի ընթացքում, և ինչո՞վ են առանձնանում նրանք, ովքեր այսօր կան այդ ոլորտում:

– Նախորդ դարի 80-ականների երկրորդ կեսին ձեռներեցները սովորական խորհրդային ղեկավարներ էին, ովքեր ուզում էին նոր գիտելիքներ ձեռք բերել, բայց միևնույն ժամանակ աշխատում էին հեռու մնալ այդ գիտելիքների «վիճելի գաղափարական երանգներից»: Այնուհետև նրանց ավելացան նորերը, ովքեր նաև մեր Դպրոցի շնորհիվ ակտիվ մուտք գործեցին շուկայական տնտեսություն: 90-ականներին Դպրոցի լսարանը համալրվեց բազմազան և բավականին վառ անհատականություններով՝ թե՛ լավ, թե՛ վատ իմաստով: Սակայն 90-ականների վերջին ունկնդիրների շերտավորումը սկսեց համահարթեցվել, զանգվ ածը դարձավ ավելի քաղաքակիրթ, բայց, ցավոք, պակաս ինքնատիպ:  Չնայած ընդհանուր կրթվածության մակարդակը դեռ բավարար չէ, բայց այս հազարամյակում եկողները արդեն ավելի կրթված են, ավելի մոտ տեխնոլոգիաներին, ավելի կանխատեսելի և ավելի նման մեկը մյուսին:  Բայց շուտով նրանց փոխարինելու կգա մի փոքր ռոբոտացված «թվայնացված» սերունդը…

– Ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ, ովքեր ամիսներ և նույնիսկ տարիներ են ծախսում կրթության ավանդական ձևերի վրա, գտնում են, որ մեկ կամ երկու օր տևողությամբ թրեյնինգը կարող է ոչ պակաս օգտակար և կիրառելի լինել: Ինչի՞ շնորհիվ է լավ բիզնես-թրեյնինգը արդյունավետ, ինչու՞մ է գաղտնիքը:

– Գաղտնիքը պարզ է: Ավանդական ձևերում դասավանդողների մոտիվացիան ավելի շատ կապված է գործատուի հետ հարաբերություններ կառուցելու հետ, իսկ կարճ բիզնես-թրեյնինգների դեպքում, որտեղ լսարանը ինքն է վճարում իր կրթության համար, մոտիվացիան անմիջականորեն կապված է շուկայի հետ: Առաջին դեպքում բավարար է նույնիսկ սովորական թխվածքաբլիթը, որում գրեթե չամիչ չկա, իսկ երկրորդում՝ հենց թխվածքաբլիթի մեջից հանած չամիչն է կարևորվում:

– Ձեր մեթոդները արևմուտքում լավ ընդունելության են արժանացել: Ինչու՞մ է կայանում, ըստ Ձեզ, դրանց առանձնահատկությունն ու ինքնատիպությունը:

– Մեր մեթոդների յուրահատկությունն այն է, որ դրանք ստիպում են ունկնդիրներին ոչ թե խաղալ, ոչ թե կառավարիչի դեր տանել, այլ անմիջականորեն կառավարել միմյանց, այն էլ՝ սուղ ժամանակում և հետաքրքրությունների բախման պայմաններում: Այլ կերպ ասած՝ մենք սովորեցնում ենք մարդկանց թռչել ոչ թե ինքնաթիռի անիրական գծագրի վրա, այլ թեթև շարժիչով փոքր փայտե ինքնաթիռով, ինչը թույլ է տալիս ոչ թե պարզապես թռչելու իմիտացիա ստեղծել՝ առանց որևէ ռիսկի, այլ բարձրանալ և թռնել՝ համապատասխան չափի իրական ռիսկով, իսկ հետո նաև բարեհաջող վայրէջք կատարել: 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами