ՀԷՑ-ը հայտարարել է աուդիտի անցկացման բաց մրցույթ
ЭКОНОМИКА«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը հայտարարել է բաց մրցույթ` աուդիտորական ծառայությունների մատուցման համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2009-2014թթ. ծախսերի աուդիտի, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ու համապատասխանության աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ Էներգետիկայի նախարարության միացյալ ջանքերով:
Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները և ծառայությունների ու մրցույթի ընթացակարգի մանրամասն նկարագիրը ներառված են մրցութային փաստաթղթերում, որոնք կտրամադրվեն ցանկացած մասնակցի՝ նրա գրավոր պահանջի համաձայն ' ըստ համապատասխան կարգի: Մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ընկերության www.ena.am կայքում:
«ՀԷՑ» ՓԲ ընկերությունը հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին մասնակցել մրցույթին: Նախնական գնահատականներով, աուդիտի անցկացման ժամկետը կկազմի 3 ամիս: Մրցութային հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ քան 2015 թվականի սեպտեմբերի 30-ի ժամը 10:00-ն: Ծրարների հրապարակային բացման ընթացակարգը կիրականացվի 2015 թվականի սեպտեմբերի 30-ին' ժամը 11:00-ին: