Երևանում կայանալիք համաժողովի քննարկման հիմնական հարցը կլինի ԵԱՏՄ-Իրան- Հայաստան տնտեսական համագործակցությունը
ПОЛИТИКАԵրևանում սեպտեմբերի 19-22 անցկացվելու է «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը,որի շրջանակում սեպտեմբերի 20-ին տեղի կունենա «Հայաստան՝ որպես դարպաս մեծ շուկաներ» խորագրով տնտեսական համաժողովը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստում նշեց, որ համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվելու ԵԱՏՄ-Իրան-Հայաստան հնարավորություններին, ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցի շուրջ 200 բարձրաստիճան պատվիրակ:
«Համաժողովն իրական հնարավորություն է հայկական ապրանքների հետ անմիջականորեն ծանոթանալու համար: Ակնկալվում է, որ այն կխթանի արտահանման ծավալների ավելացմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մինասյանը:
Համաժողովի կազմակերպման համար կառավարությունը հատկացրեց գրեթե 27 մլն դրամ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
День рождения в Италии с Юнибанком



