Թուրքիայում ավելի քան 11 հազար ուսուցիչ հեռացվել է աշխատանքից
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի կրթության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն 11 հազար 285 ուսուցիչ հեռացվել է աշխատանքից:
Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.org լրատվականը:
Աշխատանքից հեռացված ուսուցիչները մեղադրվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ համագործակցության մեջ:
Կրթության ոլորտում հետախուզական գործողությունները շարունակվում են, եւ որոշ տեղեկությունների համաձայն` աշխատանքից հեռացվող ուսուցիչների թիվը կարող է հասնել 14 հազարի:
Թուրքիայի իշխանությունները հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրի տարբեր ոլորտներում ակտիվ հետախուզական գործողություններ են իրականացնում, որոնք հիմնականում ուղղված են գյուլենականների եւ PKK-ականների դեմ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



