Իտալիայում երկրաշարժից հետո Ապենինյան լեռները 4 սմ-ով բարձրացել են
ОБЩЕСТВОԻտալիայի կենտրոնական հատվածում հզոր երկրաշարժից հետո Ապենինյան լեռները մի քանի սանտիմետրով բարձրացել են: Այս մասին գրում է Newsru-ն՝ վկայակոչելով The Local.it-ն:
Իտալացի մասնագետները վերլուծել են արբանյակների եւ GPS-կայանների տվյալները: Արդյունքում նրանք հանգել են եզրակացության, որ որոշ շրջաններում լեռնեի բարձրությունն ավելացել է 3-4 սանտիմետրով:
Նախնական վերլուծությունները ցույց են տալիս, որ երկրաշարժը տեղի է ունեցել խզումային խախտումների 18 կմ-անոց գծի երկայնքով, որն անցնում է հյուսիս-հյուսիս-արեւմուտքից դեպի հարավ-հարավ-արեւելք: «Այդ գծի շարժն Ապենինյան լեռնաշղթայի՝ 3-4 սմ-անոց բարձրացում է առաջացրել»,- նշել են փորձագետները:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
3
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
4
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий
5
Для власти закона не существует։ «Паст»



