Թովմասյանը չասաց՝ ինչ չի ստացվել նախկին վարչապետի մոտ
ПОЛИТИКАՀՀԿ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում գործադիր մարմնի նիստին մասնակցող ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հայտնեց, որ նոր Սահմանադրության համաձայն՝ 2018 թվականի ապրիլի 9-ին, ցանկացած կառավարություն, որ կլինի այդ պահին, ևս հրաժարական կտա:
Անդրադառնալով վարչապետի վերաբերյալ նոր Սահմանադրության այն պահանջին, որ նա պետք է վերջին 4 տարիներին անընդմեջ բնակված լինի Հայաստանում, Թովմասյանն ասաց, որ այդ պահանջն ուժի մեջ կմտնի ԱԺ ընտրություններից հետո: Ըստ նրա՝ նոր Սահմանադրության ընդունումը քաղաքական նոր մշակույթ է բերել: «Իմ կարծիքով՝ դուք այսօր արդեն իսկ տեսնում եք այդ մշակույթի որոշակի դրսևորումներ: Արդյոք տեսե՞լ էիք Վանաձորի և Գյումրու ընտրությունների ժամանակ քաղաքական պայքար, իսկ այսօր ականատես եք լինում քաղաքական պայքարի»,- հավելեց Հրայր Թովմասյանը:
Խոսելով պաշտոնաթող վարչապետ Հովիկ Աբրահամյանի ձեռքբերումների մասին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարն ընդգծեց. «Ամբողջ ընթացքում աշխատել եմ, կարող եմ ասել հետևյալը. Հովիկ Աբրահամյանն իր գործունեության ընթացքում փորձել է լինել բաց, անկեղծ, անել այն հնարավորը, ինչն այդ պահին կարող էր անել:Որքանով է դա ստացվել, թող հանրությունը որոշի»:
Լրագրողի հարցին՝ ի՞նչ չի ստացվել վարչապետի մոտ, Հ. Թովմասյանը չպատասխանեց՝ հորդորելով դիմել Հովիկ Աբրահամյանին:
Լևոն Փանոսյան
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



