Վանգայի երազահան. խնձոր
ЛАЙФԽնձորը՝ ըստ Վանգայի երազահանի
Խնձորը խորհրդանշում է իմաստնություն և պարգևատրում:
Եթե երազում ծառից խնձոր եք քաղում, նշանակում է, որ ձեր շուրջ կատարվող դեպքերն այնպիս ազդեցություն կունենան, որ երկրային երևույթները հասկանալու անհրաժեշտություն կզգաք: Շատ կշփվեք մարդկանց հետ, կմտածեք ամեն ինչի մասին, սակայն կհասկանաք միայն շատ քիչ մասը, քանզի շրջակա ամենը Աստծո արարածն է, և անըմբռնելի է Նրա գաղտնիքը:
Եթե երազում խնձոր եք ուտում, նշանակում է, որ ձեզանից տարեց մարդու հետ ծանոթությունից հետո ավելի իմաստուն կդառնաք: Նա ձեզ շատ բան կսովորեցնի, իսկ ձեզանից պահանջվում է պատասխանել նրան բացառապես բարությամբ, այլապես ինքներդ ձեր գլխին փորձանք կբերեք:
Որդնած խնձորը կանխագուշակում է սուտ տեղեկության ստացում: Եթե մանրակրկիտ չմտածեք ձեր հետագա գործողությունները, կպարտվեք:
Աղբյուրը` life.panorama.am



