Վրաստանից Ադրբեջան արտահանումը նվազել Է 55 տոկոսով
ЭКОНОМИКА2015 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանից Ադրբեջան արտահանման ծավալը 2014 թվական համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել Է 55 տոկոսով (186,2 մլն դոլարով) եւ կազմել շուրջ 151,6 մլն դոլար՝ Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի 6,9 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Վրաստանի ազգային վիճակագրական ծ առայությունը (Սաքստատ):
Հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել Է նաեւ Ադրբեջանից Վրաստան ներմուծման ծավալների նվազում: 2015 թվականի հունվար-հուլիսին 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ Ադրբեջանից Վրաստան ներմուծման ծավալը նվազել Է 9,1 տոկոս եւ կազմել շուրջ 316,1 մլրդ դոլար՝ Վրաստանի ներմուծման ընդհանուր ծավալի 4,4 տոկոսը:
Նշված ժամանակահատվածում Ադրբեջանը երկրորդ տեղն Է զբաղեցնում Վրաստանի հիմնական առեւտրական գործընկեր երկրների թվում: Ադրբեջանի հետ Վրաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը տվյալ ժամանակաշրջանում կազմել Է 468 մլն դոլար, ինչը 32 տոկոսով պակաս Է, քան 2014 թվականի հունվար-հուլիսին: Ադրբեջանի հետ շրջանառությունը կազմել Է Վրաստանի ամբողջ արտաքին առեւտրական շրջանառության 5 տոկոսը:
X