Ի՞նչ խաղեր էին խաղում միջնադարում
ЛАЙФՀնարավորությունները` քիչ, ժամանակը շատ: Միջնադարում մարդիկ ունեին զվարճանալու իրենց տարբերակները: Դինամիկ, կոպիտ, վտանգավոր, երբեմն նաև` մահացու: Այսպիսին էին միջնադարյան զվարճություններն ու խաղերը: Ներկայացնում ենք մի քանիսը:
- Միջնադարյան ֆուտբոլը կարելի է համարել ռեգբիի նախատիպը: Թիմերի քանակի որևէ սահմանափակում չկար, չկային կանոններ, խաղում էին այնպես, ինչպես ցանկանում էին և ինչպես կարողանում էին: Արդյունքում խաղացողների կեսը մահանում էր դանակի հարվածներից: 15-րդ դարում Էդվարդ 4-րդ թագավորը արգելում է այս դաժան սպորտաձևը:
- Որսորդությունը միջնադարում արիստոկրատ խավի սիրելի զբաղմունք էր: Լավագույն որսորդներին նույնիսկ պարգևատրում էին և պաշտոնը բարձրացնում: Քիչ չէին դեպքերը, երբ զենքից և ձիուց անտեղյակ սկսնակները պարզապես դառնում էին կենդանիների սնունդ: Ոչ բոլոր մարդիկ կարող էին իրենց թույլ տալ զբաղվել որսորդությամբ: Դա թուլատրվում էր միայն հարուստներին: Հակառակ դեպքում աղքատներին սպասվում էր չափազանց դաժան վախճան: Նրանց հագցնում էին կենդանու մորթի և բաց թողնում շների մեջ:
- Տաք ապտակներ: Սա միջնադարում ամենամեծ տարածում գտած խաղն էր: Ապաշխարողը աչքերը կապած՝ գլուխը դնում էր խոստովանահոր ծնկներին: Նրան ապտակում էին, իսկ ինքը պետք է գուշակեր ապտակողին: Ճիշտ գուշակելու դեպքում տեղը զիջում էր ապտակողին և այսպես շարունակ: Այնպես որ կապույտ այտերը միջնադարում շատ տարածված էին:
- Հին Հռոմի գլադիատորների պայքարը միջնադարում վերափոխվել էր ասպետների պայքարի: Հեծյալները գնում էին իրար ընդառաջ և փորձում խլել նիզակը մյուսի ձեռքից: Պայքարն ավարտվում էր նրանցից մեկի մահով: Հաղթողին էլ պարգևատրում էին մյուսի իրերով:
- Միջնադարում շատ տարածված էր նաև հոկեյը: Այս խաղով, որպես կանոն, նշում էին Նոր տարին: Եղջյուրներից պատրաստում էին չմուշկներ և դուրս գալիս սառած գետի վրա: Այստեղ նույնպես կանոններ չկային և իհարկե՝ չէր հաջողվում առանց վնասվածքների խաղալ:
- Մուրճի նետումը սկիզբ առավ Շոտլանդիայում, երբ թագավորն արգելեց մարդկանց զենք կրել: Շոտլանդացինններն էլ զենքը փոխարինեցին մուրճով, տղամարդկանց դեպքում`7 կգ, կանանաց դեպքում` 4 կգ: Խաղի սկզբունքը շատ պարզ էր` հաղթում էր նա, ով ավելի հեռու էր նետում մուրճը: Պարզապես մուրճերով զվարճանքն անցկացվում էր մարդաշատ շուկաներում:
- Կենդանիներին դաժանությունների ենթարկելը միջնադարյան մարդուն շատ էր զվարճացնում: Նախապես արջերին և ցուլերին ինչ-որ բան էին ներարկում, հետո բաց թողնում հարթակ: Կենդանիների արյունոտ պայքարից մի լավ զվարճանալուց հետո, նրանց մորթում և ուտում էին:
1
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
2
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
3
Доказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже
...
4
Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»
5
Генрих Мхитарян намерен продолжить карьеру



