«Ախավա» միջազգային երաժշտական փառատոնում կհնչի հայկական հոգևոր երաժշտություն
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 8-11-ը Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անցկացվում է «Ախավա» միջազգային երաժշտական փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից, փառա տոնի շրջանակում կներկայացվի նաև հայկական, բյուզանդական և հրեական հոգևոր խմբերգային երաժշտություն:
Փառատոնի եզրափակիչ համերգը տեղի կունենա սեպտեմբերին 11-ին: Հայկական հոգևոր երաժշտության լավագույն նմուշներ կկատարի Լայպցիգի ռադիոյի պետական երգչախումբը: Որպես մենակատար հանդես կգա Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ միջազգային մրցույթների դափնեկիր Լիպարիտ Ավետիսյանը:
Համերգի խորհրդատուն է «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննսիյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



