Ներքին Գետաշեն գյուղում 27-ամյա որդին դանակով սպանել է մորը
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում սեպտեմբերի 8-ին` ժամը 15.30-ի սահմաններում մայրասպանության դեպք է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ Ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետ Կարեն Սերոբյանը, Ներքին Գետաշենի բնակիչ, 1989 թվականին ծնված Տիգրան Գերասիմի Գասպարյանը դանակով սպանել է մորը՝ Ներքին Գետաշենի բնակիչ, 1956 թվականին ծնված Օֆիկ Պատվականի Խաչատրյանին:
«Սպանություն կատարողը ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցված է քրեկան գործ: Մեր հարցումներով պարզվել է, որ մայրասպան որդին հաշվառման կանգնած չէ որևէ հոգեկան առողջության կենտրոնում: Ավելին, նախնական հարցաքննության ընթացքում նա ասել է, որ իր մայրն արժանի էր սպանության, քանի որ անբարոյական վարք ուներ: Մայրասպանը կկալանավորվի»,-ներկայացրել է Կարեն Սերոբյանը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



