Ծառայությունների ոլորտում մայիսին սակագների հավելաճ է գրանցվել
ЭКОНОМИКАԲնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2015թ. մայիսին ապրիլի համեմատ սակագների հավելաճ է գրանցվել՝ 0.1%-ի չափով:
Ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակումից, հավելաճը պայմանավորված է հիմնականում կրթության համակարգի՝ 0.2%, կենցաղային բնույթի՝ 0.3%, բուժսպասարկման՝ 0.6%, տրանսպորտի 1.6% ծառայությունների սակագների հավելաճով:
Ըստ ԱՎԾ-ի՝ հանրապետությունում նաև գրանցվել է հանգստի կազմակերպման` 7.9%, մշակույթի ոլորտի՝ 0.3%, իրավական ու բանկային՝ 0.1% ծառայությունների սակագների նվազում, իսկ բնակարանային-կոմունալ, կապի, հանրային սննդի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2015թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.2-0.3% հավելաճ, որից ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: