Ինչ նոր հաղորդում է վարելու Լուիզա Ղամբարյանը
ФОТОBlogNews.am-ն արդեն պատմել է Հանրային հեռուստաընկերության աշնանային նորեթերաշրջանի մասին. հեռուստադիտողն այս եթերաշրջանում կտեսնեն նաև Լուիզա Ղամբարյանին, ով վարելու է «Կյանքն ափի մեջ» հաղորդաշարն, որը իր ձևաչափով հյուրասրահ է, որտեղ կհյուրընկալեն տարբեր ոլորտների և հետաքրքրությունների մարդկանց և նրանց հետ անկեղծ զրույց կծավալեն:
«Իրականում սա ինձ համար սպասված առաջարկ էր, որի համար շատ շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանը: Սա սովորական հաղորդում չէ ինձ համար, սա սովորական հարց ու պատասխան չէ, այլ անկեղծ զրույց է՝ երկու մարդկանց միջև, փորձ` հանրային մարդու ներաշխարհը բացահայտելու, թաքուն կողմերը նորովի ներկայացնելու: Սենսացիա անելը հաղորդման շրջանակում ինքնանպատակ չի լինի: Ես կփորձեմ ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի հյուրը բացվի: Անկեղծությունը կլինի հաղորդման մեխը. շփումը պետք է լինի առավելագույնս անմիջական, իսկ զրույցի ընթացքում կյանքը կներկայացվի ափի մեջ»:
Լուիզայի խոսքով, հեռուսատատեսային դադարից հետո, սա այն հաղորդումն է որին սպասել է. «Ես երկար ժամանակ ինքս հրաժարվել եմ հեռուստատեսային գործունեությունից, որը եղել է նեղ մասնագիտական՝ որպես դերասանուհի: Իսկ որպես հաղորդավար, սա այն ձևաչափն է, որտեղ կարող եմ լինել: Եթե լիներ այնպիսի ձևաչափ, որում ինձ չպատկերացնեի, վստահաբար կմերժեի. ես այլևս սխալվելու իրավունք չունեմ: Հուսով եմ, որ այն կլինի որակյալ, ազնիվ, արժանի լսարան ապահովող հաղորդում»:
Լուիզան նշում է, որ հաղորդման պատրաստման գործընթացին մի մեծ թիմ է աշխատում. «Շատ լավ թիմ ունենք և յուրաքանչյուրը սիրում է իր աշխատանքը և հարգում ընդհանուրի աշխատանքը՝ սկսած պրոդյուսերից վերջացրած տաղավարը պատրաստող վարպետներով, յուրաքանչյուրն իր տեղում է: Ես ստեղծագործական խմբի հետ մասնակցում եմ հյուրերի ընտրության, հարցերի կազման ընթացքին»
Հաղորդման հյուրերը պատահական մարդիկ չեն լինի: Հյուրընկալվելու են նրանք, ովքեր ունեն կենսագրություն, վաստակ, ում կներկայացնեն իրենց թաքնված կողմերով, որոշ բարդույթներով, թուլություններով: «Տարբերվելու ինքնանպատակ ի սկզբանե չկա, հեռուստատեսության ոլորտում հեծանիվ բացահայտել, արտառոց բաներ անել թերևս որեւէ մեկին չի հաջողվի: Ըստ իս, ամեն ինչ արված է այս ոլորտում, էլ չեմ ասում, թե ինչքան արագ է այն զարգանում: Ինչ վերաբերում է հաղորդմանը սպասելուն, ապա մեր հաղորդումը կգրավի այն մարդկանց, ովքեր անկեղծ, գեղեցիկ մթնոլորտում զրույցի կուզենան ականատես լինեն: Եթե հաջողվի հաղորդման հյուրին նորովի բացահայտել գոնե տաս տոկոսով, ապա ես ծրագիրը հաջողված կհամարեմ»:
Շարունակությունը՝ այստեղ: