Երեւանում պայթյունից տուժած 45-ամյա կնոջ աչքը վիրահատել են. վիճակը կայուն է
ОБЩЕСТВОԵրեւանի Որմնադիրների փողոցի տներից մեկի բակում նախօրեին տեղի ունեցած պայթյունից տուժած 45-ամյա կնոջ վիճակը կայուն է, նա աչքի վիրահատության է ենթարկվել: Այս մասինNEWS.am-ին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է նա:
Կնոջը վիրահատության են ենթարկել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, այս պահին նա չի տեսնում, առաջիկայում պարզ կլինի՝ տեսողությունը կվերականգնվի, թե ոչ: Բացի այդ՝ կինը նաեւ մարմնի տարբեր մասերի ականապայթյունային վիրավորումներ ունի:
Հիշեցնենք, որ Որմնադիրների փողոցի տներից մեկի բակում sեպտեմբերի 9-ին` ժամը 11.03-ին տեղի էր ունեցել պայթյուն, ինչից 45-ամյա Ն. Գ.-ն տարբեր աստիճանի մամնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»
5
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»



