Կարեն Կարապետյանն իր ողջ ներուժը ներդնելու է կառավարությունը ղեկավարելու գործում. Օհանյան
ПОЛИТИКАՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը կարծում է, որ վարչապետի պաշտոնում առաջադրված թեկնածու, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներդնելու է իր ողջ ներուժը կառավարությունը ղեկավարելու գործում:
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր անձ իր գործունեության համար է պատասխանատու, եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ելույթի ժամանակ ամեն ինչ ասել է: Կառավարության ձեւավորումը իրականացվում է համապատասխան անձանց կողմից, նրանք ավելի լավ են տեսնում, թե ով ինչ ընդունակություններ ունի: Իսկ Կարեն Կարապետյանը մեր հայ իրականության համար նոր անձ չէ, իր կյանքի մեծ մասն անց է կացրել Հայաստանում»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ասաց Սեյրան Օհանյանը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



