Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են սիրիական հարցը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են սիրիական հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտեֆաքս»-ը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Երկու երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են սիրիական հարցը Ժնևում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների համատեքստում»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Ընդգծվել է շահագրգիռ կողմերի ընկալումը Սիրիայում կրակի դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ:
Ժնևում կայացած Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտողար Ջոն Քերիի բանակցությունները տևել են 14 ժամ, որի արդյունքում համաձայնություն է ձեռքբերվել 5 փաստաթղթի շուրջ` ուղղված Սիրիայում կայունության հաստատմանը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



