Ադրբեջանցի ընդդիմադիր գործչին արգելել են լքել երկիրը
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանական ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» (REAL) շարժման գործադիր քարտուղար Նաթիկ Ջաֆարլին երկրից չհեռանալու մասին ստորագրություն է թողել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ընդդիմադիր գործչի փաստաբան Ջավադ Ջավադլըն:
«Դա նշանակում է, որ Նաթիկը չի կարող լքել Բաքուն, մեղադրանքները մնում են ուժի մեջ, քննությունը շարունակվում է»,- ասել է Ջավադլըն:
Ջաֆարլի օգոստոսի 12-ին կանչվել էր Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունները քննող վարչություն, այնուհետև տարվել Նասիմյան շրջանային դատարան, որտեղ նրան չորս ամսով ազատազրկման էին դատապարտել:
Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է ՔՕ 192-րդ (չթույլատրված ձեռներեցություն) և 308-րդ (պաշտոնեական դիրքի չարաշահում) հոդվածներով:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



