Սարկոզին առաջարկել է Ֆրանսիայում ահաբեկչության հարցերով հատուկ դատարան ստեղծել
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահի հնարավոր թեկնածու նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին առաջարկել է երկրում ահաբեկչության հարցերով հատուկ դատարակ ստեղծել։ Այս մասին նա հայտնել է ֆրանիական Journal du Dimanche-ին տված հարցազրույցում։
«Բացի այդ, ես առաջարկում եմ նաեւ համապատասխան դատախազություն։ Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է, որ այդ հարցով որոշումը կայացնեն հատուկ իրավաբանները»,-հայտարարել է Սարկոզին։ Նա առաջարկել է ստեղծել կենտրոն, որտեղ կպահվեն ահաբեկչության հետ առնչություն ունեցողները։ Ահաբեկչության համար դատապարտվածները, ըստ Սարկոզիի, պետք է առանձին շինության մեջ պահվեն։
Նա ընդգծել է, որ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը բավարար ջանքեր չի գործադրում ահաբեկչական սպառնալիքից Ֆրանսիայի քաղաքացիներին պաշտպանելու համար։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



