Մեզ միշտ նայում են, հետևում և վերահսկում. ուշադի՛ր եղեք
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Ահա այս եղանակներով կառավարության համապատասխան անդամները կարող են հետևել յուրաքանչյուրի գործողություններին:
Smart հեռուստացույցներ
Եթե Դուք ունեք հեռուստացույց, որը միացած է ինտերնետին, ապա այն ոչ միայն ձայնագրում է տվյալները, թե ինչ և երբ եք դիտել, այլև հնարավոր է, որ ինչ-որ մեկը տվյալ պահին նայում է հենց Ձեզ:
Շատ Smart հեռուստացույցներ իրենց մեջ ունեն թաքնված բարձրախոսներ և անգամ տեսախցիկներ: Եթե որևէ խաթարում լինի Ձեր սերվերի աշխատանքի մեջ, ապա ուրիշները հոշտությամբ կարող են հետևել Ձեր գործողություններին՝ Ձեր իսկ սերվերի միջոցով: Քանի որ շատ հեռուստացույցներ ինտերնետին են միանում առանց անվտանգության ստուգումների, Ձեր տվյալները հեշտությամբ կարող են գողանալ և վիրուսային այլ ծրագրեր ներմուծել Ձեր հեռուստացույցի մեջ:
Դեբետային / Կրեդիտ քարտեր
Կա տեսություն, ըստ որի կրեդիտ և դեբետային քարտերը վերահսկում են,, թե մենք ինչպես և ուրտեղ ենք ծախսում գումարը: Եվ դա այնքան էլ կեղծ լուր չէ: Այդպիսի քարտերի օգտագործումը և էլեկտրոնային գնումները կարող են վերանայվել ԱՄՆ կառավարության և այլ գործակալությունների կողմից:
Սրա հիմնական պատճառը գործակալությունների կողմից անօրինական գնումների և որոշակի ահաբեկչությունների կանխումն է
Սմարթֆոններ
Մեզանից շատերն ունեն սմարթֆոններ, բայց ոչ բոլորս ենք գիտակցում, թե իրականում ինչքան խելացի են դրանք, կամ թե ինչպես են տվյալներ հավաքում մեր ֆիզիկական շարժումների, որոնումների և այլ գործողությունների վերաբերյալ: Ինչքան կատարելագործվում են այս սարքերը, այնքան հեշտ է դառնում նրանց ընկերությունների համար օգտատերերին հետևելը: Ի զարմանս մեզ՝ կան այնպիսի հեռախոսներ, որոնք անգամ կարող են հետագծել օգտատիրոջ՝ վերջին տարվա ընթացքում կատարած բոլոր տեղաշարժերը:
Ամեն անգամ, երբ նոր ծրագիր եք ներբեռնում, այն զգուշացնում է՝ արդյոք ցանկանում եք, որ օգտագործի Ձեր անձնական տվյալները, թե ոչ: Այդպիսի դեպքերում որոշողը հենց Դուք եք, ուղղակի հարկավոր է լինել ուշադիր և կարդալ այդպիսի զգուշացումները ամենայն մանրամասնությամբ:
Սոցիալական ցանցեր
Կախված Ձեր անձնական գաղտնիության կարգավորումներից՝ յուրաքանչյուրը կարող է մտնել սոցիալական կայքի Ձեր էջը և տեսնել այն ամենը, ինչը որ ասել կամ արել եք Դուք՝ օնլայն ժամանակ: Սակայն, իրականում, կառավարությունն ունի լիարժեք իրավունք՝ վերահսկելու յուրաքանչյուրի՝ սոցիալական կայքերի գրառումները, անհատական նամակները, քանի որ դրանք համարվում են արտաքին հաղորդակցության տեսակներ:
Շատ երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Նոր Զելանդիան և Ավստրալիան տվյալներ են փոխանցում նաև Մեծ Բրիտանիայի կառավարությանը: