Ցնցող փաստեր եզան լեզվի մասին, որոնց մասին շատ քիչ մարդ գիտի
ФОТОԴեռ մանուկ հասակից մենք շատ ենք լսել. «Եթե ընկել ես և վնասվել, ապա պետք է վերքին եզան լեզու դնել»: Բայց այն ժամանակ ով գիտեր, որ այդ զվարճալի խորհուրդը գիտական հաստատում ունի:
Եվ սա եզան լեզվի միակ բուժիչ հատկությունը չէ… Ժողովրդական բժշկության մեջ շատ հիվանդությունների բուժման համար օգտագործում են եզան լեզվի տերևներ և սերմեր, որոշ դեպքերում էլ օգտագործում են արմատները: Իսկ թե ինչպես, այժմ կիմանանք:
1 Վերքերի բուժում
Իրականում, եզան լեզվի հյութն արագացնում է վերքից թարախի դուրս բերումը, անցկացնում է բորբոքվածությունը: Մաշկի կտրված հատվածի վրա դրեք մանրացված տերևներ, որպեսզի վերքը շուտ լավանա:
2 Մարսողության լավացում
Ստամոքսի և աղիների աշխատանքի լավացման համար խորհուրդ են տալիս հետևյալ բաղադրատոմսը. 250 մլ եռման ջրի մեջ ավելացնլ 3 թեյի գդալ եզան լեզվի մանրացված տերևներ:
Թողնել այդ ընպելիքն այդպես 8 ժամ և խմել 1 ճաշի գդալ օրը 3 երեք անգամ՝ մինչ ուտելը:
3 Մրսածության բուժում
Եզան լեզուն հիանալի միջոց է հազը և մրսածությունը բուժելու համար: Օրինակ, բարձր ջերմության դեպքում պատրաստում են խոտաբույսերից թեյ, որի մեջ ավելացնում են եզան լեզվի հյութ և մի փոքր ազնվամորի:
4 Փորկապության դեմ միջոց
Պետք է 5 թեյի գդալ եզան լեզվի սերմերի վրա լցնել ¼ լիտր եռման ջուր, թողնել մեկ ժամ, հետո քամել և խմել ուտելուց առաջ 2 թեյի գդալ:
5 Նիկոտինից կախվածության դեմ պայքար
Եզան լեզուն պայքարում է նաև նիկոտինային կախվածության դեմ. Տերևները եփում են և խմում են օրը երեք անգամ:
Չնայած այս բույսի բուժիչ և օգտակար հականիշներին, այն ունի նաև մի շարք հակացուցումներ: Եթե մարդը տառապում է ստամոքսի բարձր թթվայնությունից, ապա եզան լեզվով բուժումներ չի կարելի նրան: Ինչպես նաև պետք է արյան անալիզ հանձնել և պարզել, արդյոք մարդը թրոմբոզի հակումներ չունի: