Սիրիայի հարցով քաղաքական բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին. Դե Միստուրա
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ բավարարված է Սիրիայում հրադադարի հարցով ԱՄՆ-ՌԴ համաձայնության ձեռքբերումով: Նա նաև ասել է, որ հոկտեմբերին հնարավոր կլինի վերսկսել հակամարտության քաղաքական ճանապարհով լուծմանն ուղղված բանակցությունները՝ գրում է Corriere della Sera-ն:
«Ես հաճախ չեմ տեսել նման վճռականություն, ինչպես այս անգամ ռուսական և ամերիկյան կողմերը դրսևորեցին այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք միավորում են նրանց. դա ԴԱԻՇ-ի դեմ պայքարն է, Սիրիայում պատերազմի ավարտը»,- ասել է նա: Միստուրան նաև նշել է, որ, այդուհանդերձ, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շարունակվում են տարաձայնությունները Սիրիայի քաղաքական ապագայի վերաբերյալ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



