Ողբերգական ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. ԶԻԼ-ի վարորդը տեղում մահացել է
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 11-ին, ժամը 00.34-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին ԶԻԼ- 130 մակնիշի 35 US 129 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1967 թ. ծնված Վ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության մեքենային:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



